Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Անուններ են շրջանառվում

Անուններ են շրջանառվում
21.05.2013 | 00:33

Նոյեմբերյանում սպանված զինվորի դին Երևան բերելու հարցում, ըստ որոշ գնահատականների, ադեկվատ չեն եղել իշխանությունները. նրանք չեն պատկերացրել, որ հնարավոր է` գյուղացիները դին վերցրած գան Երևան` ցույցի։ «Եթե իշխանությունները ադեկվատ լինեին, եթե ժամանակին ավելի բարձրաստիճան մարդկանց ուղարկեին վշտահար ծնողների հետ խոսելու, սփոփելու, ապա նման բան հաստատ չէր լինի»,- ասաց Լյուքս Ստեփանյանի ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրը:
Ընդ որում, ՊՆ-ին, ըստ մեր տեղեկությունների, զգուշացրել են, որ հնարավոր է նման բան:
Այնուհետև պտույտի մեջ մտավ վարկածը, թե զինվորի հարազատներին ուղղորդողներ են եղել, երկու օր շարունակ նրբորեն, աննկատ տարվել է այդ աշխատանքը, իսկ հիմնական «պատասխանատուն», ըստ մեր աղբյուրի, երկու օր է` «թռել» է, չկա: Տրվում են մի շարք անուններ, այդ թվում և` իրավապաշտպանների, վերջիններս էլ ժխտում են այդ լուրերը:
«ՈՒղղորդողի» կամ «ուղղորդողների» մասին խոսելն այս պահին պատշաճ չէ հարազատների հետ խոսեն հարազատների հետ, սպասում են` տղայի «յոթը» տան, նոր այդ մասին: Ըստ մեր աղբյուրի` գյուղապետը նույնպես տեղյակ չէ:
Ի դեպ, Ստեփանյանների ընտանիքը գյուղում հարգված, պարկեշտ օջախի համբավ ունի: Նրանք նաև ապահով ընտանիք են:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ